Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 10 %-ով

Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 10 %-ով
23.07.2017 | 16:41

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նվազել է 10 տոկոսով՝ վկայում են Ifop հետազոտական ընկերության հարցման արդյունքները։ Մեկ ամսում այդքան մեծ թվով վստահությունը կորցրած Մակրոնն իր ցուցանիշով զիջում է միայն նախկին նախագահներից Ժակ Շիրակին, ով կառավարման առաջին երեք ամսում կորցրել էր վստահության վարկանիշի 15 տոկոսը:


Հուլիսին Մակրոնի հանդեպ ֆրանսիացիների վստահության մակարդակը 54 տոկոս է: Վարկանիշի նվազումը կապվում է անվտանգության ոլորտում ծախսված մեծ գումարների շուրջ սկանդալի հետ։

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ